Հայտնի շոումեն, հաղորդավար Մարկ Սաղաթելյանի առողջական վիճակում դեռ փոփոխություն չկա, նա գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Այդ մասին «Նաիրի» բժշկական կենտրոնից հայտնում է NEWS.am-ի թղթակիցը:
Բուժկենտրոնի բժիշկների խոսքով, Սաղաթելյանին այս պահին վիրահատել կամ տեղաշարժել չի կարելի, քանի որ նա անգիտակից վիճակում է, եւ ցանկացած տեղաշարժ կարող է վատ ազդեցություն ունենալ: Նրան նաեւ փոխպատվաստում անել չի կարելի:
«Նաիրի» ԲԿ են այցելել Մարկ Սաղաթելյանի ընկերները, բարեկամները, շոուբիզնեսի ներկայացուցիչները՝ պրոդյուսեր Գրիգոր Նազարյանը, երաժիշտ Արա Թորոսյանը, երգչուհի Էմմին եւ այլք, որոնք աղոթում են Մարկի առողջության համար:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր՝ հուլիսի 30-ին, նա ծանր վիճակում շտապ տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն:
«Նաիրի» բժշկական կենտրոնում NEWS.am-ի թղթակցին հայտնել էին, որ նրա մոտ ախտորոշվել է սուր լեյկոզ տրոմբոհեմորագիկ սինդրոմ, գլխուղեղի արյունազեղում: Մարկ Սաղաթելյանը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:
Մեր տեղեկություններով, նա այս գիշեր պետք է մեկներ Գերմանիա՝ բուժզննում անցնելու համար, սակայն նրա առողջական վիճակի վատթարացման պատճառով այցը հետաձգվել է:





























