Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզը հայտարարել է, որ Ադրբեջանի հետ դեռեւս չի հաջողվել համաձայնության գալ գազի գնի շուրջ։
Թուրքական Vatan-ի փոխանցմամբ՝ Յըլդըզը նշել է. «Ադրբեջանի հետ պայմանավորվածության առումով որեւէ տեխնիկական խնդիր չկա, սակայն առկա է երեք չլուծված խնդիր։ Առաջինը՝ արդեն ստացած 7 մլրդ խ/մ գազի գինն է, երկրորդը՝ 2016-ից Շահ Դենիզից արդյունահանվելիք գազի սակագինն է եւ երրորդը` գազի տեղափոխման արժեքը։ Կարծում եմ, որ Ադրբեջանը նեղվում է Հայաստանի հետ մեր հարաբերություններից։ Մենք երեւի բավարար չենք բացատրել Ադրբեջանին, որ Ալիեւի կողմից Հայաստանին առնչվող հարցում ընդունած ցանկացած որոշման մենք կողմ ենք։ Այդ պատճառով գազի գնի հետ կապված բանակցությունները կանգ են առել»,-նշել է Թուրքիայի Էներգետիկայի նախարարը։



























