«Ֆոլքսվագեն Պասսատ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, հուլիսի 30-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Երեւանի Ամիրյան փողոցի թիվ 8 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 52-ամյա մի կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է քննություն:





























