Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ օգոստոսի 1-ից 31-ը «Երեւանյան ամառ» ծրագրի շրջանակում քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններում մայրաքաղաքի բնակչության համար կանցկացվի անվճար բուժօգնության ակցիա՝ հետեւյալ ուղղություններով.
. սիրտ-անոթային հիվանդություններ (հետազոտություն, մասնագիտական խորհրդատվություն)
. գինեկոլոգիական հիվանդություններ (հետազոտություն, վիրահատություն)
. ՈՒՁՀ-ի միջոցով վահանաձեւ գեղձի հիվանդությունների վաղ հայտնաբերում
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե ակցիայի շրջանակում համապատասխան բուժօգնություն ստանալու համար անհրաժեշտ է դիմել սպասարկող համաբուժարանի տեղամասային թերապեւտին կամ ընտանեկան բժշկին: Առաջին անգամ դիմող անձինք պետք է ներկայանան անձնագրով:
Համաբուժարանում անցնելով համապատասխան հետազոտություններ, ըստ անհրաժեշտության, հիվանդները Երեւանի քաղաքապետարանի առողջապահության վարչության կողմից սահմանված կարգով կուղեգրվեն համապատասխան լրացուցիչ հետազոտությունների եւ ստացիոնար բուժման:





























