Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի գլխավորությամբ այսօր՝ հուլիսի 31-ին, տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որը նվիրված էր քաղաքի արտաքին լուսավորման հարցերին:
Գյումրու քաղաքապետարանից հայտնում են, թե խորհրդակցությանը ներկա էին ավագանու անդամներ, քաղաքապետարանի աշխատակազմի բաժինների ղեկավարներ եւ մասնավոր հատվածի ներկայացուցիչներ: Բացման խոսքում Սամվել Բալասանյանը ներկայացրել է քաղաքի արտաքին լուսավորման հարցում վերջին ամիսներին կատարված փոփոխությունները, մասնավորապես այն, որ նախկինում առկա 3750 լուսակետերի փոխարեն այժմ քաղաքում կա մոտ 8890 լուսակետեր եւ որ տնտեսումների շնորհիվ պակասել է նաեւ էլեկտրաէներգիա համար վճարվող գումարները:
Քննարկվել է նաեւ Գյումրիում գտնվող հենասյուների վիճակը եւ դրանց ավելացման անհրաժեշտությունն ըստ առանձին թաղամասերի: Հանդիպման վերջում քաղաքապետը հորդորել է ներկաներին առանձին փողոցների եւ բակերի արտաքին լուսավորման մասով առաջարկություններ կատարել, որի հիման վրա էլ կշարունակվի քաղաքի արտաքին լուսավորման աշխատանքները:




























