Ոչ ոգելից խմիչքի ապրանքախմբում 2013 թ.  հուլիսին 2012 թ . հուլիսի համեմատ գրանցվել է 5.5%, իսկ 2013 թ. հունիսի համեմատ` 2.2% գնաճ:

Վերջինս հիմնականում հանքային ջրերի` 4.1-6.1% գնաճիարդյունք է:  Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը:

Նշենք, որ թանկացման հիմնական պատճառն այն է, որ տնտեսվարողները պարտավորվել են շշերի վրա դրոշմապիտակներ կպցնել: Դրոշմապիտակներն ինքնին գին չեն բարձրացնում, սակայն էապես կանխարգելում եմ ստվերային շրջանառությունը: Դրոշմավորված արտադրանքը ստիպված են օրինական գրանցել ու հարկեր վճարել, ինչն էլ արտադրանքի թանկացման պատճառ է դարձել:

Ըստ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետակա հանձնաժողովի ռեեստրի՝ հանքային ջրի շուկայում գերիշխող են «Ջերմուկ Գրուպ», «Ջերմուկ Մայր Գործարան» եւ «Բյուրակն» ընկերությունները: Գազավորված ըմպելիքների շուկայում գերիշխող է «Կոկա Կոլա»  ընկերությունը, որը զբաղեցնում է շուկայի 67,35 տոկոսը: