Երեքշաբթի գիշերը տեղացած ուժեղ կարկուտը լուրջ վնասներ է հասցրել Կախեթիի եւ Աջարիայի մի շարք գյուղերին։ Այս մասին հաղորդում է «Ռուսթավի-2» հեռուստաընկերությունը։
Կախեթիում կարկուտը չի դադարել մոտ 10 րոպե՝ այդ ընթացքում ոչնչացնելով մոտ 400 հա խաղողի այգիներ, ինչպես նաեւ եգիպտացորենի, ձմերուկի եւ բանջարեղենի դաշտեր։ Տեղի բնակիչները հայտարարում են, որ եթե իշխանությունները չօգնեն իրենց թունաքիմիկատներով, ապա խաղողի այգիները փրկել հնարավոր չի լինի։
«Նովոստի Գրուզիան» հաղորդել է որոշ բնակիչների խոսքերը, որոնք պնդում են, որ բերքից ոչինչ չի մնացել, կարկուտն ամեն ինչ ոչնչացրել է։
Սիմոնետի գյուղում կարկուտից տուժել են մոտ 15 ընտանիքներ, որոնք դասվում էին սոցիալապես անպաշտպան խավին։




























