2013 թ. հունվար-հունիսին Հայաստան են ժամանել 321.3 հազ. զբոսաշրջիկներ, տեղեկացնում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը: 2012 թ. նույն ժամանակահատվածի համեմատ զբոսաշրջիկների թիվն ավելացել է 14.3%-ով:
Միեւնույն ժամանակ զբոսաշրջության նպատակով Հայաստանից մեկնել է 343,3 հազ. մարդ՝ 2012 թ. առաջին կիսամյակի համեմատ 13,6%-ով ավելի:




























