Մոսկվայում, ադրբեջանցի տղամարդը, հուլիսի 30-ին, ծեծի է ենթարկել երկու ոստիկանների: Բռնություն գործադրողը ապօրինի տաքսի վարող 35-ամյա Նահմեդովն է՝ Ադրբեջանի Թալիշ գյուղից:
«Կեսօրին ոստիկանության Շչուկինոյի բաժնի աշխատակիցները «Մերսեդես Բենց» մակնիշի կասկածելի մեքենա են նկատել՝ յուրահատուկ 24 ВЕ 890 համարանիշներով: Երբ մեքենան կայանել է, ճանապարհային ոստիկանության 27-ամյա աշխատակիցը եւ ոստիկանության տնտեսական անվտանգության ու կոռուպցիային հակազդելու բաժնի աշխատակիցը որոշել են ստուգել օրինախախտ վարորդի փաստաթղթերը»,-«Կոմսոմոլսկայա պրավդային» հայտնել են իրավապահ մարմիններում:
Ոստիկաններն անհայտ վարորդից փաստաթղթեր են պահանջել եւ խնդրել են միասին գնալ ոստիկանության բաժին, որից հետո նա ոստիկաններին դիմադրություն է ցույց տվել: Տղամարդը ձեռքերով ու ոտքերով ծեծի է ենթարկել ոստիկաններին, իսկ վերջիններս ձերբակալել են անհայտ վարորդին եւ ձեռնաշղթաներով տարել ոստիկանության բաժին:
Խուլիգանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել «իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելու» հոդվածի հատկանիշներով: Ադրբեջանցուն սպառնում է մինչեւ 5 տարվա ազատազրկում: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բնակավայրից չհեռանալու ստորագրությունը: Պատիժը կախված կլինի ծեծի ենթարկված ոստիկանների առողջական վիճակից:
Ոստիկանները տարբեր աստիճանի վնասվածքներով գտնվում են հիվանդանոցում:





























