«Իրան.ռու» կայքը տեղեկացնում է, որ արդեն այս տարի կարող է սկսվել Իրանից Հայաստան եկող նոր խողովակաշարի կառուցումը: Համաձայն այդ ծրագրի, հումքի սեփական պաշարներ չունեցող Հայաստանն օրական կարող է ստանալ մինչեւ 8 հազար տոննա պատրաստի նավթամթերք, ինչը հնարավորություն կտա նվազեցել տրանսպորտային ծախսերն ու ներքին շուկայում առկա գները: բացի այդ, նոր ծրագրով՝ Հայաստան բենզին եւ դիզվառելիք հասցնելու համար այլընտրանքային ճանապարհ է բացվելու: Նշենք, որ վերջերս շահագործման է հանձնվել Իրան-Հայաստան գազամուղը, որով Հայաստանը ստացել է մոտ 7 մլն խմ գազ: Այժմ քննարկվում է երկաթուղու կառուցման հարցը, ինչը Հայաստանին թույլ կտա Իրանի տարածքով մուտք գործել Պարսից ծոց եւ Կենտրոնական Ասիայի երկրներ: