Դամասկոսի Բարզե թաղամասում ընդդիմադիր զինյալների կողմից ականանետային հրաձգության հետեւանքով 6 խաղաղ բնակիչ է զոհվել: Սիրիայի ոստիկանությունում ՍԱՆԱ պետական գործակալության աղբյուրը հայտնել է, որ ականներից մեկն ընկել է ավտոբուսի վրա, որում եղել են գիտական հետազոտությունների կենտրոնի աշխատակիցները:

Վերջին տվյալների համաձայն՝ Դամասկոսի նահանգի Զաբադանի քաղաքում զինյալները սպանել են տեղական վարչակազմի ղեկավար Մաջեդ Թինավիին եւ Դամասկոսի նահանգի ազգային հաշտության հարցերով հանձնաժողովի անդամ Հասան ալ-Հաջ Մահմուդին:

Հոմս քաղաքի 8 շրջաններում, ինչպես նաեւ Ալ-Գուտայի պլանտացիաներում բանակի ստորաբաժանումները զինյալների ոչնչացման հաջող գործողություն են իրականացրել նրանց կուտակման վայրում: