Թուրքիայի Կարս նահանգի Աքյաքայի շրջանից Հայաստանի սահմանը հատած Մուսթաֆա Ուլքերը, ում ըստ թուրքական կողմի պնդման կրակել են ռուս սահմանապահները, մահացել է։ Այս մասին գրում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը։
Կարսի նահանգապետ Էյուփ Թեփեն նշել է, թե հայտնի է դարձել, որ Հայաստանի սահմանն անցած եւ ոչխարների հետեւից գնացած հովիվ 35-ամյա Մուսթաֆա Ուլքերը մահացել է։ Նահանգապետը շեշտել է, թե մահացած հովվի դին վերցնելու են հայկական կողմից։
Ավելի վաղ, ինչպես NEWS.am-ին են հաղորդել ՌԴ ԱԴԾ սահմանամերձ վարչությունից, սահմանին իսկապես միջադեպ է տեղի ունեցել։ «Ներկայումս հետաքննություն է իրականացվում»,-ընդգծել են վարչությունում։





























