Պաղեստինա-իսրայելական բանակցությունները կսկսվեն Ռամադանի ավարտից հետո, հայտարարել է Պաղեստինի ԱԳ նախարար Ռիյադ Մալիքին՝   «Գոլոս Ռոսսիի» ռադիոընկերությանը տված հարցազրույցում։

«Որոշվել է, որ բանակցությունները կսկսվեն մահմեդական պահքի ավարտից հետո, որը կավարտի օգոստոսի 11-ին։ Այնպես որ իսրայելցիների ու պաղեստինցիների միջեւ բանակցությունները կսկսվեն տոներից անմիջապես հետո, այսինքն՝ օգոստոսի 11-ից հետո»,-ասել է պաղեստինցի դիվանագետը։ Նա նաեւ հավելել է, որ երկու երկրների պատվիրակությունների առաջին հանդիպումը Վաշինգթոնում չի կարելի բանակցությունների սկիզբ համարել, փոխանցում է  «ՌԻԱ Նովոստին»։