Վայոց Ձորի մարզի Խաչիկ գյուղի Կենտրոնական փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկի արտաքին պատի վրա, այսօր՝ օգոստոսի 1-ին, ճաքեր են առաջացել. առկա է փլուզման վտանգ:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության ՃԿԿ օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Վ. Մ.-ին պատկանող մեկհարկանի հողաշեն տունը 4-րդ կարգի վթարային շինություն է, ննջասենյակի արտաքին պատի (25 քմ) վրա առաջացել են խորը ճաքեր, առկա է փլուզման վտանգ:

Փրկարարները ննջասենյակներից գույքը տեղափոխել են անվտանգ տարածք:

Գյուղապետը ներկայացրել է 3-րդ փողոցում գտնվող եւս մեկ 4-րդ կարգի վթարային տուն. Ջ. Մ.-ին պատկանող երկհարկանի տան 2-րդ հարկի ննջասենյակի արտաքին պատի (30 քմ) վրա առաջացել են խորը ճաքեր, առկա է փլուզման վտանգ:

Փրկարարները այս տան ննջասենյակների գույքը եւս տեղափոխել են անվտանգ տարածք:

Դեպքի մասին տեղյակ է պահվել մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետը, մարզային ԱԱԾ հերթապահը, ոստիկանության մարզային օպերատիվ հերթապահը եւ ՃԿԿ-ում քաղաքաշինության նախարարության պատասխանատուն: