Բանգլադեշի դատարանն օրենքից դուրս է հայտարարել երկրում գլխավոր իսլամիստական ընդդիմադիր կուսակցությունը՝ Իսլամական ջամանաթը (Jamaat-e-Islami), հաղորդում է «Ֆրանս Պրեսս» գործակալությունը։

«Այն ապօրինի է համրվում»,-հայտարարել է դատավոր Մոազզեմ Հոսսայնը՝ ընդգծելով, որ կուսակցության ծրագիրը հակասում է երկրի սահմանադրության, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

Ինչպես ընդգծում է գործակալությունը, այս որոշումը կարող է կուսակցության կողմնակիցների շարքերում հուզումներ առաջացնել։ Հիշեցնենք, որ կուսակցության ղեկավարներից շատերը դատապարտվել են 1971թ Բանգլադեշի անկախության համար մղվող պատերազմի ընթացքում ռազմական հանցագործություններ իրականացնելու համար։ Այդ դատավճիռները բազմիցս բողոքի զանգվածային ակցիաների են հանգեցրել, որոնց ընթացքում զոհեր եւ վիրավորներ են եղել։