Եղվարդի խճուղու թիվ 88 հասցեի մոտ, հուլիսի 31-ին, ժամը 22.00-ին, «ՎԱԶ-2121» (Նիվա) մակնիշի ավտոմեքենան բախվել է մի ընկերության պատկանող գլդոնին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պատահարի հետեւանքով «ՎԱԶ-2121»-ի ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: