«Օպել Վեկտրա»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը Չարենցավանի 5-րդ թաղամասի թիվ 1 շենքի բակում, հուլիսի 31-ին, ժամը 13.00-ին, հետընթաց կատարելիս, վրաերթի է ենթարկել 78-ամյա կնոջը:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ կինը մարմնական վնասվածքով դիմել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: