Facebook սոցիալական ցանցում «Յունիբանկի» պաշտոնական էջում ս.թ. օգոստոսի 1 կմեկնարկի «Մագնիս» արտոնությունների եւ զեղչերի ծրագրին նվիրված նոր մրցույթ, որին կարող են մասնակցել բանկի բոլոր քարտապանները: Մրցույթում հաղթող ճանաչված մասնակիցը կստանա 1 մլն դրամ:
Մրցույթին կարող են մասնակցել «Յունիբանկի» այն քարտապանները, որոնք ամսական կկատարեն առնվազն 30 000 դրամի անկախիկ վճարումներ: Մասնակիցները պետք է`
• պատասխանեն ամենօրյա հարցին «Մագնիս» ծրագրի գործընկերների եւ քարտապաններին տրամադրվող զեղչերի վերաբերյալ
• նկարագրեն թե ինչպես են ծախսելու մեկ միլիոն դրամն այն շահելու դեպքում:
Ճիշտ եւ արագ պատասխանների համար շնորհվում են միավորներ ըստ ստորեւ ներկայացված սանդղակի`
• առաջին պատասխան` 50 միավոր,
• երկրորդ պատասխան` 40 միավոր,
• երրորդ պատասխան` 30 միավոր,
• չորրորդ պատասխան` 20 միավոր,
• հինգերորդ պատասխան` 10 միավոր,
• ճիշտ պատասխան օրվա ընթացքում` 5 միավոր:
Մասնակիցները միավորներ կարող են «վաստակել» նաեւ շահումը ծախսելու վերաբերյալ հետաքրքիր գաղափարի օգտին առավելագույն թվով հավանություններ /like-եր/ (10 միավոր) եւ մեկնաբանություններ (15 միավոր) հավաքելու միջոցով: Լրացուցիչ 20 միավոր կտրվի մրցույթի մասին տեղեկատվությամբ կիսվելու (share) դեպքում:
Հաղթող կճանաչվի ամենաշատ միավոր վաստակած մասնակիցը: Մրցանակը` 1 մլն դրամ պարգևով բանկային քարտը, հաղթողին կհանձնվի ս.թ. սեպտեմբերին «Յունիբանկի» գլխամասային գրասենյակում:




























