Համահայկական բնապահպանական ճակատի ակտիվ երիտասարդները նախաձեռնել են աղբահավաքների շրջան Երեւանի տարբեր հատվածներում, որոնցից առաջինը իրականացրել են հուլիսի 21-ին Թումանյանի այգու հարակից ձորում: Այս մասին հայտարարություն է տարածել Համահայկական բնապահպանական ճակատըը:

«Կոչ ենք անում բոլոր նրանց, ովքեր ցանկանում են ապրել առավել մաքուր ու հաճելի քաղաքում եւ անտարբեր չեն իրենց քաղաքի նկատմամբ՝ միանալ այս նախաձեռնությանը: Մեր հերթական 2-րդ աղբահավաքը անելու ենք «Հաղթանակ» զբոսայգու տարածքում, օգոստոսի 3-ին առավոտյան 10:30: Կհանդիպենք այգու մուտքի մոտ։ Ձեր հետ բերեք ռեզինե ձեռնոցներ եւ հնարավորության դեպքում մեծ տոպրակներ»,-ասված է Ճակատի հայտարարության մեջ:

Նշենք, որ ՀԲՃ-ի կազմակերպած աղբահավաք միջոցառմանը կարելի է  միանալ այստեղ: