«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ օգոստոսի 1-ին ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 410.21 դրամ: Երեկ բորսայում գործարք չէր կայացել, իսկ նախորդ օրվա համեմատ դոլարը թանկացել է 0.11%-ով կամ 0.46 դրամով:   

Բորսայում այսօր վաճառվել է 1.9 մլն. դոլար:

Կանխիկ արտարժույթի շուկայում բորսայական նստաշրջանի փակումից հետո դոլարն անմիջապես թանկացել է 1 դրամով` առքի առավել տարածված փոխարժեքն է 409 դրամը, վաճառքինը` 412 դրամը:

Forex միջազգային շուկայում եվրոն այսօր մի փոքր ամրապնդվել է դոլարի նկատմամբ, քանի որ ԱՄՆ ֆեդերալ ռեզերվային համակարգը ցուցումներ չի տվել, թե երբ է սկսելու տնտեսության խթանման ծրագրի սահմանափակումը: Բացի այդ` այսօր երեկոյան սպասվում է Եվրոպայի կենտրոնական բանկի քաղաքականության մասին հայտարարություն: Եվրոն սակարկվում է 1.3266 դոլարի սահմաններում:

Ռուսաստանի կենտրոնական բանկը դոլարի փոխարժեքը ռուբլու նկատմամբ սահմանել է 32.9741 ռուբլի: Վեցօրյա աճից հետո դոլարը որոշ չափով թուլացել է ռուբլու նկատմամբ: