«Armenia Today» լրատվական կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանի փաստաբաններ Լուսինե Սահակյանը, Արամազդ Կիվիրյանն ու Երվանդ Վարոսյանը բոլոր ատյաններում բողոքարկելու են Ա.Կիվիրյանի նկատմամբ ոստիկանների գործողությունները: Այս մասին «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնել է Արգիշտի Կիվիրյանը:
Նախօրեին նա բերման էր ենթարկվել ոստիկանության Երեւանի կենտրոնական բաժին եւ նրա նկատմամբ կազմվել էր վարչական իրավախախտման արձանագրություն:
Արգիշտի Կիվիրյանը հայտնել է, որ չի ընդունում այդ վարչական արձանագրությունը, չի ստորագրել այն, որեւէ օրենք չի խախտել, հանցանք կամ զանցանք չի կատարել:
Հիշեցնենք, որ նախօրեին 12.20-12.25-ի սահմաններում 10-ից ավելի ոստիկաններ բռնություն գործադրելով, ապօրինի կարգով իրեն բերման են ենթարկել ոստիկանություն՝ վնասելով իր գույքն ու մարմնական վնասվածքներ հասցնելով նրան: Ընդ որում, ոստիկանների կողմից չի բացատրվել, թե դա ինչու է տեղի ունենում. «Դա դասական առեւանգում էր, պահանջում եմ, որպեսսզի պատասխանատվության ենթարկվեն բոլոր մեղավոր անձինք»,- ասել է Կիվիրյանը՝ հավելելով, որ դիմելու է դատաբժշկին:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























