Սահմանված ժամակացույցի համաձայն` Երեւանի քաղաքապետարանի եւ վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում շարունակվում են քաղաքացիների ընդունելությունները, որոնց ընթացքում քաղաքացիները հնարավորություն ունեն ներկայացնելու իրենց հուզող հարցերը, նաեւ՝ առաջարկությունները եւ բարձրացված հարցերի վերաբերյալ ստանալու համապատասխան լուծումներ:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե հուլիս ամսվա ամփոփ տվյալներով՝ Երեւանի քաղաքապետարանում կազմակերպված ընդունելություններին մասնակցել է 142 քաղաքացի: Ներկայացված բոլոր հարցերին տրվել են դրական լուծումներ եւ սպառիչ պատասխաններ:
Վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում տեղի ունեցած ընդունելություններին նույն ժամանակահատվածում մասնակցել է 570 քաղաքացի: 280 հարցի արդեն իսկ դրական լուծում է տրվել: Հարցերի մյուս մասը դեռ ընթացքի մեջ է:





























