Բնական գազ 2012թ. ստացել են հանրապետության քաղաքային բնակավայրերի 91.8%-ը, գյուղական բնակավայրերի` 56.9%-ը: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը՝ հիմնվելով «ՀայՌուսգազարդի» տեղեկատվության վրա:

Ընդ որում, մինչ վերագործարկման աշխատանքները սկսելը բնական գազով գազաֆիկացված չեն եղել Շամլուղ, Մեղրի, Ագարակ եւ Դաստակերտ քաղաքները:

1997թ. սեպտեմբերից մինչեւ 2013թ. հունվարի 1-ը բնական գազով գազաֆիկացվել է 638 551 բնակարան եւ բնակելի տուն:

Հանրապետությունում իրացված բնական գազի դիմաց չվճարելու պատճառով տարիների ընթացքում կուտակված պարտքը 2013թ. հունվարի 1-ի դրությամբ կազմել է 20.2 մլրդ. դրամ, որից բնակչությունից` 10.6 մլրդ դրամ: