Մոսկվայի ոստիկանությունը կպահանջի կալանավորել մի ամբողջ հանցավոր խմբի անդամներին, որոնք մայրաքաղաք ապօրինի ներգաղթյալների են տեղափոխել, «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է ՆԳՆ Գլխավոր վարչության ներկայացուցիչը:
Հաղորդվել է, որ չորեքշաբթի օրը ոստիկանությունը հատուկ գործողության ընթացքում Վիետնամից, Եգիպտոսից, Սիրիայից, Ղրղըզստանից, Ադրբեջանից եւ Ուզբեկստանից եկած հազարից ավելի ներգաղթյալների է բռնել: Ապօրինի ներգաղթյալներին տեղափոխելու կասկածանքով ութ մարդ է ձերբակալվել:
Ձերբակալված ապօրինի ներգաղթյալների համար Գոլյանովո շրջանում այժմ վրանային ճամբար են կազմակերպում, որտեղ 200-300 մարդու կտեղավորեն: Այնտեղ նրանք կսպասեն իրենց հետագա ճակատագրի որոշմանը:
Մոսկվայի ոստիկանությունը հանցավորության դեմ պայքարի շրջանակում զանգվածային ստուգայցեր է սկսել Մատվեեւսկի շուկայում ոստիկանին ծեծի ենթարկելու դեպքից հետո:





























