Սարատովի դատարանը  մեղադրական դատավճիռ է կայացրել 53-ամյա կնոջ նկատմամբ, որը իրեն չհնազանդվելու համար ոտքերով մահվան աստիճանի հասցնելու չափ ծեծի է ենթարկել իր 4-ամյա թոռանը։ Կինը դատապարտվել է 10 տարի ազատազրկման, հաղորդվում է տարածաշրջանային դատախազության կայքում։

Հետաքննության տվյալներով՝ կինը տղային ձեռքերով եւ ոտքերով 20 հարված է հասցրել կենսակարեւոր օրգանների շրջանում։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»։

Կինն իր մեղքը չի ճանաչել։