Ադրբեջանում հակաիսրայելական տրամադրությունները վերաճել են բողոքի ակցիաների։
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, Ադրբեջանի Իսլամիստական կուսակցության անդամները Ադրբեջանում Իսրայելի դեսպանատան մոտ բողոքի ակցիա անկացնելու փորձ են կատարել։ Ակցիայի մասնակիցները հակաիսրայելական կարգախոսեր են բղավել։
Ոստիկանության աշխատակիցները կանխել են ակցիայի անցկացումը։ Ակցիայի որոշ մասնակիցներ ձերբակալվել են։ Նրանք տարվել են ոստիկանության տարբեր բաժանմունքներ։ Նրանց թիվը չի նշվում։





























