Ադրբեջանի նախագահի ընտրությունները կկայանան հոկտեմբերի 9-ին։ Համապատասխան որոշումը կայացել է Ադրբեջանի ԿԸՀ օգոստոսի 2-ին կայացած նիստի ժամանակ։
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, ընտրության օրը նշանակվում է հոկտեմբերի 3-րդ շաբաթվա չորեքշաբթի օրը, երբ ավարտվում են նախագահի լիազորությունները։ Սակայն քանի որ օրը համընկնում է Կուրբան բայրամ տոնին, ընտրույթունների օրը տեղափոխվել է։ Քննարկումներից հետո ընտրությունների օրը նշանակվել է հոկտեմբերի 9-ը։
Սահմանադրության 101,1հոդվածի համաձայն՝ Ադրբեջանի նախագահն ընտրվում է համընդհանուր, հավասար, ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա՝ ազատ, անձնական եւ գաղտնի քվերակության միջոցով եւ 5 տարի ժամկետով։
Վերջին նախագահական ընտրություններն անցկացվել են 2008թ հոկտեմբերի 15-ին։





























