Լիբիայի մայրաքաղաքում զինված անձինք հարձակվել են կալանավորների տեղափոխող ավտոբուսի վրա եւ նրանցից 18-ին օգնել փախչել: Դատական ոստիկանության երկու աշխատակիցներ վնասվածք են ստացել, հայտնում է լիբիական WAL գործակալությունը՝ վկայակոչելով ոստիկանության մայոր Ահմեդ Բուքրահային:
Ըստ նրա՝ դեպքը կատարվել է նախօրեի երեկոյան՝ Տրիպոլիի հարավ-արեւմուտքում:
Բուքրահան նաեւ երկրի իշխանություններին դատական ոստիկանությանը զինելու կոչ է արել, քանի որ սա բանտարկյալներ տեղափոխելիս գրոհայինների հարձակման առաջին դեպքը չէ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Մի քանի շաբաթ առաջ Տրիպոլիում գրոհայինները ոստիկանական մեկ այլ մեքենայի վրա էին հարձակվել, մեկ հանցագործ զոհվել էր, ոստիկանության մի քանի աշխատակիցներ՝ վիրավորվել:





























