Հայաստանից կտրուկ ավելացել է ցեմենտի արտահանումը: Ըստ մաքսային պաշտոնական տվյալների՝ 2013 թ. առաջին կիսամյակում Հայաստանից արտահանվել է 92,2 հազ. տոննա ցեմենտ՝ համարյա կրկնակի գերազանցելով նախորդ տարվա առաջին կիսամյակի արդյունքները:
Հատկանշական է, որ ցեմենտ արտահանվում է բացառապես Վրաստան: Այս տեղեկատվությունը հետաքրքրական է նրանով, որ ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ Հայաստանում ցեմենտի արտադրությունը 2013 թ. նվազել է 3,5%-ով ու կազմել մոտ 180 հազ. տոննա: Այսպիսով՝ Հայաստանում արտադրվող ցեմենտի կեսն արտահանվում է հարեւան երկիր:




























