GNC-Alfa-ն եւ «Հարավկովկասյան երկաթուղիները» համատեղ ձեռնարկություն կստեղծեն։ Այս մասին մարտի 12-ին հայտարարել է GNC-Alfa-ի տնօրեն Հայկ Ֆարամազյանը։ Նրա ղեկավարած ընկերությունն ու «Հարավկովկասյան երկաթուղիներն» այսօր ստորագրել են համագործակցության մասին համաձայնագիր։

Ֆարամազյանը տեղեկացրել է նաեւ, որ «Հարավկովկասյան երկաթուղու» հետ համատեղ աշխատանքով նախատեսում են ընդլայնել օպտիկամանրաթելային մալուխների ցանցը, ինչը հնարավորություն կտա ամբողջ հանրապետությունում բարձրացնել ինտերնետ կապի արագությունը։ Այս նպատակով ստեղծվելու է համատեղ ձեռնարկություն, որը կզբաղվի ենթակառուցվածքի զարգացման եւ կապի ոլորտում եղած հարցերով։

Հիշեցնենք, որ GNC-Alfa-ն Հայաստանում ինտերնետի խոշոր ներկրող է, իսկ «Հարավկովկասյան երկաթուղիները» «Ռուսական երկաթուղիների» դուստր ձեռնարկությունն է"։