Ռուսաստանում ժամանակավոր ապաստան ստացած ԿՀՎ նախկին աշխատակից էդվարդ Սնոուդենը գրանցվել է բնակության վայրում եւ հաշվառվել միգրացիոն ծառայությունում։ Այս մասին հաղորդել է փաստաբան Անատոլի Կուչերենան։
Դրա հետ մեկտեղ նա հրաժարվել է հայտնել Սնոուդենի գտնվելու վայրի մասին։ Հաղորդվում է նաեւ, որ կազմակերպվելու է Սնոուդենի եւ նրա հոր հանդիպումը։
Հիշեցնենք, որ օգոստոսի 1-ին Սնոուդենը 1 տարով ապաստան է ստացել Ռուսաստանում եւ լքել «Շերեմետեւոյի» տարանցիկ գոտին։




























