ՀՀ երկրորդ նախարար Ռոբերտ Քոչարյանի ակտիվացման, հատկապես Ֆրանսիա կատարած այցի և Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի հետ հանդիպման վերաբերյալ հարցին պատասխանելիս «Հայելի» ակումբում Վահան Հովհաննիսյանն ասել է.
«Ողջունելի է։ Ի՞նչ վատ է որ։ Եթե նախկին նախագահ Քլինթոնն ակտիվ է ամբողջ աշխարհում, դա ոչ-ոքի չի զարմացնում, եթե Հայաստանի նախկին նախագահն է ակտիվ, Դուք, չգիտես ինչու, սկսում եք շվարել»,- մարտի 13-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք է հայտեն ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Վահան Հովհաննիսյանը՝ անդրադառնալով այն փաստին, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մասնավոր այցով մեկնել է Ֆրանսիա եւ հանդիպել Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակին: Նշենք, որ այդ այցելությունը տեղի է ունեցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Փարիզ պաշտոնական այցելությանը զուգահեռ:
Դիտարկմանը, թե ի տարբերություն Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը բավական պասիվ էր, դաշնակցական գործիչն արձագանքել է. «Լևոն Տեր-Պետրոսյանը խիստ պասիվ էր, որովհետև ամաչում էր ժողովրդին ներկայանալ։ Տաս տարի սպասեց, որ սերնդափոխություն լինի, և նոր ներկայացավ ժողովրդին»: Իսկ հարցին, թե արդյո՞ք Ռոբերտ Քոչարյանը չունի ժողովրդից ամաչելու տեղ, Վահան Հովհաննիսյանը պատասխանել է. «Առնվազն այդքան չունի»: Նկատենք, որ Ռ. Քոչարյանի անվան հետ է կապվում մասնավորապես 2008-ի մարտի 1-ին անզեն ցուցարարների դեմ բանակն օգտագործելու եւ 10 մարդու սպանելու գործողությունների կազմակերպումը:


























