Ֆրանսիացի պատգամավոր, Լեռնային Ղարաբաղի հետ բարեկամական խմբի անդամ Ֆրանսուա Ռոշբլուանն անհանգստություն է հայտնել Ադրբեջանի կառավարության կողմից հրապարակված «սեւ ցուցակի» հետ կապված, որն արգելում է Ադրբեջան մուտքը Լեռնային Ղարաբաղ այցելելու պատճառով, տեղեկացնում է «Nouvelles d`Arménie»-ին:
«Խոսք անգամ լինել չի կարող այն մասին, որ ֆրանսիացի խորհրդարանականներն ընդունեն նման կարգի քաղաքական բռնապետությունը», -իր հայտարարության մեջ նշել է Ֆրանսուա Ռոշբլուանը:
«Դա վտանգավոր եւ աննախադեպ մանեւր է, որը հակասում է ԵԱՀԿ սկզբունքներին, որի անդամ է Ադրբեջանը»,-նշել է նա:
Իսկ ֆրանսիական «Le Journal du Dimanche»-ի հետ զրույցում Ռոշբլուանը նշել է. «Նախկինում ոչ ոք հետաքրքրված չէր այդ երկրով: Հիմա որոշ պատագամավորներ գնում են այդ երկիր` նրան այլ իմիջ տալու համար: Ադրբեջանը փորձում է իրեն կուսական ներկայացնել, սակայն դա ընդամենը ծխածակույթ է: Այն քրեական պետություն է»: Պատագամավոր Վալերի Բուայեն էլ նշել է. «Սա նոր իմիջ է, ոչ այլ ինչ, քան նավաթադոլարներ: Սակայն կարծում եմ, այդ գումարներով հնարավոր չէ գնել ամեն ինչ: Հնարավոր է, ես սխալվում եմ»:
Լեռնային Ղարաբաղի հետ բարեկամության խմբի անդամները կոչ են անում Ֆրանսիայի կառավարությանն ու արտգործնախարար Լորան Ֆաբիուսին միջամտել, կոչ անել իր ադրբեջանական գործընկերոջը վերացանել այդ ցուցակը եւ պաշտոնապես ներողություն խնդրել:




























