Հայտնի է դարձել Կոտայքի մարզի Ջրվեժ թաղամասի փողոցներից մեկում այսօր՝ օգոստոսի 14-ին, հայտնաբերված այրված տղամարդու ինքնությունը: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունից հայտնեցին, որ նա Վայքի բնակիչ, 41-ամյա Արմեն Էռնեստի Մովսիսյանն է: Դեպքի վայրում գտնվող օպերատիվ խմբի ներկայացուցչի փոխանցմամբ` դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Կոտայքի մարզի Ջրվեժ թաղամասի փողոցներից մեկում այսօր՝ օգոստոսի 14-ին, հայտնաբերվել է տղամարդու այրված դի: Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատել էին Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Աբովյանի բաժնից: Դիակը հայտնաբերվել է տարածքում կայանված մեքենայից մի քանի մետր հեռավորության վրա: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական ՀՀ Քր.օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով: