Մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների գլխավոր պատասխանատուն Ռոբերտ Քոչարյանն է։ Մարտի 16-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Սոցիալ–դեմոկրատ Հնչակյան կուսակցության անդամ Վահան Շիրխանյանը՝ հավելելով, որ Ռոբերտ Քոչարյանն այդ քայլով ական դրեց իրեն փոխարինող իշխանությունների տակ, ընդ որում այդ ականը երկարատեւ օգտագործման է։
«Մարտի մեկին խախտվել է ե՛ւ սահմանադրությունը, ե՛ւ պաշտպանության մասին օրենքը, ըստ որի՝ արտակարգ դրության ժամանակ արգելվում է զինված ուժերի կիրառումը։ Երեւանում արտակարգ դրություն մտցնելը եւս օրենքի խախտում էր»,- ընդգծեց Շիրխանյանը։
Հանդիպմանը ներկա էր նաեւ ՀՀԿ անդամ Մկրտիչ Մինասյանը։ Վերջինս հավաստիացրեց, որ մարտի 1-ին ոչ թե զինված ուժերն են դեպքերի մասնակից եղել, այլ ներքին զորքերը։




























