2012թ. մարտին 16 խաղաղ աֆղանցիների սպանած ԱՄՆ-ի բանակի ավագ սերժանտ Ռոբերտ Բեյլսը դատապարտվել է ցմահ բանտարկության:

Զինվորական ատենակալների կոլեգիան նաեւ մերժել է վաղաժամ ազատվելու Բեյլսի իրավունքը:  Քանի որ դատավարության ընթացքում Բեյլսը համագործակցել էր քննության հետ եւ խոստովանել իր մեղքը, նրան մահապատիժ չէր սպառնում, հայտնում է  lenta.ru-ն` վկայակոչելով Reuters-ը:

2012թ. մարտին Ռոբերտ Բեյլսը հարձակվել էր Քանդահար նահանգի երկու գյուղերի վրա: Սերժանտը մտել է տները եւ սպանել քնած մարդկանց: Զոհվել էր 16 մարդ, հիմնականում` կանայք եւ երեխաներ: 

Ավելի ուշ Բեյլսը չէր կարողացել բացատրել իր արարքի դրդապատճառները՝ հայտնելով, որ  լավ չի հիշում կատարվածը: Նրա մոտ ախտորոշվել էր նաեւ սթրես, որը կապված էր Աֆղանստան Բեյլսի արդեն չորրորդ գործուղման հետ: