Հայաստանի քաղաքական կյանքը հետաքրքիր կլինի Վիլնյուսում Արեւելյան գագաթաժողովի նախաշեմին: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 2-ին լրագրողների հետ զրույցում նշել է Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆերնը:

Դեսպանի խոսքով՝ աշնանը նաեւ քաղավիացիայի հարցով որոշում կայացնելու ժամանակն է. «Կարծում եմ՝ աշունը հետաքրքիր կլինի»:

Դիտարկմանը, թե Ռուսաստանն Ուկրաինայի նկատմամբ ճնշում է գործադրել Մաքսային միությանն անդամակցելու հարցում, եւ վերջինս արդեն պատրաստակամություն է հայտնել համագործակցել Մաքսային միության հետ, ինչը հնարավոր է նաեւ Հայաստանի պարագայում, Հեֆերնը նշել է. «Հայաստանը հաջողությամբ անցկացրեց Եվրամիության հետ  Ասոցացման մասին համաձայնագրի շուրջ բանակցությունները: ԱՄՆ-ն այդ ծրագրի մաս չէ, սակայն ես ողջունում եմ այն: Մենք կարծում ենք, որ Հայաստանի անդամակցությունը բարենպաստ կանդրադառնա երկրի տնտեսության վրա: Հայաստանն անկախ պետություն է, որն ինքնուրույն կորոշի` կառույցներից որի հետ շարունակի իր համագործակցությունը»:   

Հիշեցնենք, որ Հայաստան-ԵՄ Ասոցացման մասին համաձայնագիրը պետք է նախաստորագրվի  2013թ. նոյեմբերին` Վիլնյուսի Արեւելյան գործընկերության գագաթաժողովում: