Հարբած ուկրանացին փորձել է կնոջ մոտից տրակտորով փախչել: Խարկովի սահմանապահ ջոկատի ծառայողները ձերբակալել են սահմանամերձ գյուղերից մեկի 48-ամյա բնակչին, որը փորձել էր անօրինական ճանապարհով Ռուսաստանից անցնել Ուկրաինա:

Մանրամասները պարզելու ընթացքում սահմանապահները հայտնաբերել են, որ ձերբակալվածը ժամանակավորապես ապրել է իր քաղաքացական կնոջ Բելգորոդի մարզի սահմանամերձ գյուղերից մեկում գտնվող տանը:

«Վիճելով սիրեցյալի հետ, տղամարդը որոշել է վերադառնալ տուն՝ Ուկրաինա: Տեղը տեղին հարբելուց հետո, նա առավել խելացի բան չի մտածել, քան «թամբել» աներոջ պողպատե ձին»,- պատմել են սահմանապահները, հաղորդում է «Ինտերֆաքս-Ուկրաինան»:

Տրակտորը, որի միջոցով տղամարդը ցանկացել է մուտք գործել Ուկրաինա, առգրավել են, իսկ ինքը՝ ձերբակալվածը, սպասում է դատարանի որոշմանը: