Հնագույն վերնազգեստը, որի տարիքը հաշվվում է մոտ 1700 տարի, հայտնաբերվել է Նորվեգիայում: Հնագետներն այն գտել են գլոբալ տաքացման հետեւանքով հալվող սառույցների ներքո:
Գտածոն իրենից ներկայացնում է Երկաթե դարի ժամանակներից լավ պահպանված մորթե վերնազգեստ՝ վզի շեղ բացվածքով: Այն հայտնաբերվել էր դեռ 2 տարի առաջ, սակայն միայն այսօր է գիտնականներին հաջողվել հանգամանորեն այն ուսումնասիրել:
Ռադիոջրածնային ժամանակագրման մեթոդով գիտնականները պարզել են, որ վերնազգեստը գործել են մեր թվարկության 290-ից 390 թթ. ընթացքում: Այն հավանաբար կրել է Լենդբրեենի շրջանում բնակվող որսորդ: Ինչ-որ պահի, հավանաբար, նա հագից հանել է այն, իսկ հետո խիստ ցրտերի ու ձյան պատճառով չի գտել: Վերնազգեստը գտնվել է ծովի մակարդակից 6560 մետր բարձրության վրա:
Էլեկտրական արտատպող մանրադիտակի օգնությամբ հնագետները պարզել են, որ վերնազգեստը պատրաստված է մորթու երկու տեսակից՝ հասուն ոչխարի եւ գառի: Գույնը կանաչի ու դարչնագույնի խառնուրդ է, այն կարճ է եւ նախատեսված է մոտ 175 սմ հասակով տղամարդու համար, հաղորդում է NEWSru.com-ը:
Հետաքրքիրն այն է, որ նմանատիպ վերնազգեստ գտնվել էր 150 տարի առաջ Գերմանիայի հյուսիսային հատվածում՝ Տորսբերգի մոտակայքում: Այս մեկը, հավանաբար, պատկանել էր զինվորականի, քանի որ մոտ գտնվել էր նաեւ զենքի տեսակ: Այդ կերպ կարող ենք խոսել արդեն այդ տեղանքին բնորոշ նորաձեւության մասին:





























