Վախճանվել է ամերիկացի ֆանտաստ գրող Ֆրեդերիկ Փոլը: Նա մահացել է սեպտեմբերի 2-ին՝ Չիկագոյի իր առանձնատանը, 93 տարեկան հասակում: Մահվան պատճառը շնչառական անբավարարությունն է եղել, փոխանցում է Reuters-ը՝ վկայակոչելով գրողի գրական գործակալին:
1945-1991թթ ընթացքում Փոլը համագործակցել է ամերիկացի ֆանտաստ Ջեք Ուիլյամսի հետ: Նրանք համատեղ գրել են «Աստղերի զավակը» եռագրությունը եւ «Կկվի սագան», փոխանցում է «Lenta.Ru»-ն:
Փոլի ամենահայտնի ստեղծագործությունը «Դարպասներ» վեպն է:




























