Վերջին մի քանի տարիներին Թուրքիայի Անթալիա ծովափնյա շրջանը դարձել է Հայաստանի զբոսաշրջիկների համար լավագույն զբոսավայրերից մեկը: Թուրքական Hurriet թերթի փոխանցմամբ, Թուրքիայի մշակույթի եւ զբոսաշրջության նախարարության տվյալներով, այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանից Անթալիա են այցելել 21 231 հոգի, այն դեպքում, երբ ամբողջ 2008 թվականի ընթացքում այդ թիվը կազմել է 24 496 մարդ, իսկ 2007-ին՝ 19,209 մարդ:

Թերթը նաեւ գրում է, որ մինչ հայ զբոսաշրջիկները ընդհանրապես գոհ են Անթալիա իրենց այելցությամբ, ուրիշներ դա «դավաճանություն» են համարում: Խոսքը թերեւս ՀՅԴ-ի Հայաստանի «Աղբալյան» ուսանողական միության քարոզչական արշավի մասին է, որն ուղղված է նման այցելությունների դեմ: