Ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով: Այս մասին հայտարարել է Լատվիայի նախկին նախագահ Վայրա Վիկե-Ֆրեյբերգը՝ Բաքվում մեկնարկած «Համատեղ հանրություն-2014» համաժողովի նախապատրաստական հանդիպման ժամանակ:
Ինչպես հաղորդում է 1news.az-ը, նա նշել է, որ այդ միջոցը արդեն ապացուցել է իր կենսունակությունը եւ պետք է կիրառվի այս իրավիճակում: «Հակամարտությունները ավերածությունների, մահվան եւ մարդկանց մեծ տառապանքների պատճառ են հանդիսանում: Փախստականներն ու բռնի տեղահանվածները չեն կարողանում վերադառնալ իրենց հայրենի հողերը»,- ասել է նա:
Սակայն ինչպես Լատվիայի նախկին նախագահն է նշել, հույս միշտ կա:
«Լատվիայում շատերն էին ասում, որ մեր երկիրն իր անկախությունը վերականգնելու հույս չունի, սակայն Խորհրդային միությունը փլուզվեց, շատ բան փոխվեց»,-հավելել է նա:





























