ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը՝ Նաիրա Զոհրաբյանի նախագահությամբ, այսօր՝ սեպտեմբերի 5-ին, քննարկել է Հայաստան-Եվրամիություն ասոցացման համաձայնագրի, ինչպես նաեւ Մաքսային միության շուրջ ընթացող գործընթացների վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու համար ԱԳՆ պատասխանատուներին հանձնաժողով հրավիրելու հարցը:

Քննարկումների արդյունքում հանձնաժողովը որոշել է խորհրդարան հրավիրել ԱԳՆ պաշտոնյաներին՝ պատգամավորներին այդ երկու գործընթացների վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու համար:

Հանձնաժողովը քննարկել է նաեւ այլ հարցեր: