Հայաստանի կառավարությունը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության եւ Սիրիայի Արաբական Հանրապետության կառավարությունների միջեւ էլեկտրաէներգիայի եւ վերականգնվող էներգետիկայի բնագավառում համագործակցելու համաձայնագիրն ստորագրելու առաջարկությանը։

Հայաստանի կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ ըստ փաստաթղթի մասնավորապես կխրախուսվի նոր էլեկտրակայանների կառուցումը եւ որոշ էլեկտրական սարքավորումների արտադրության գործարանների կառուցումը։