ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնի հայտարարությունը, թե Կոնգրեսում Հայոց ցեղասպանության բանաձեւը չի կարող արգելափակվել, եւ Կոնգրեսն ինքն է որոշում՝ ինչպես դրա հետ վարվել, ուղղված է Թուրքիային եւ նշանակում է, որ Վաշինգտոնի հետ չի կարելի խոսել վերջնագրերի լեզվով: Այդ մասին Ազգային ժողովում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Հանրապետական կուսակցության խմբկացության ղեկավար գալուստ Սահակյանը:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն իր հերթին նշել է, թե դժվար է գուշակել Ֆիլիպ Գորդոնի այդ հայտարարության հետեւանքները: «Գիտեմ հստակ, որ այն քաղաքական ենթատեքստ ունի: Կարող եմ միայն ասել, որ յուրաքանչյուր երկիր, որ ճանաչում է Հայոց ցեղասպանությունը, անում է իր համար»,- համոզմունք է հայտնել պատգամավորը: