ՀՀ արտաքին առեւտրաշրջանառության համախառն ծավալը 2010 թվականի հունվար-փետրվար ամիսներին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, աճել է 22,5 տոկոսով:

Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` արտաքին առեւտրաշրջանառության համախառն ծավալը կազմել է 625.2 մլն դոլար (235.7 մլրդ դրամ): Ի դեպ, փետրվարին՝ հունվար ամսվա համեմատությամբ, արտաքին առեւտրաշրջանառության ծավալն աճել է 4,7 տոկոսով:

Հայաստանի արտահանման ծավալները նախորդ տարվա համեմատությամբ աճել են 53,5 տոկոսով` կազմելով 121,4 մլն դոլար (46,0 մլրդ դրամ), իսկ ներմուծման ծավալներն այս նույն ժամանակահատվածում աճել են 16,8 տոկոսով եւ կազմել 503.8 մլն դոլար (189,7 մլրդ դրամ):

«Բիզնես 24»-ի փոխանցմամբ՝ փետրվարին հունվար ամսվա համեմատությամբ ՀՀ արտահանման ծավալներն աճել են 25,2 տոկոսով, իսկ ներմուծման ծավալներն` ընդամենը 0,3 տոկոսով: