Ռումինիայի նախագահ Տրայան Բասեսկուն մարտի 19-ին ստորագրել է Nabucco գազամուղի համաձայնագիրը վավերացնող օրենք։
gazeta.ru-ի հաղորդմամբ, համաձայնագիրը սահմանում է այն ժամկետները եւ պայմանները, որի կատարման դեպքում գազը հնարավոր կլինի արտահանել Կասպից ծովի ափերից դեպի Մերձավոր Արեւելք, Եվրամիություն եւ Թուրքիա։
Nabucco գազամուղի երկարությունը 3300 կմ է եւ այն, շրջանցելով Ռուսաստանը, անցնում է Կենտրոնական Ասիայով, Կասպից ծովի տարածաշրջանով, Վրաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի, Բուլղարիայի, Հունգարիայի, Ռումինիայի եւ Ավստրիայի տարածքով։ Նախագծի արժողությունը 7,9 եվրո է։



























