Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ ստորագրված պայմնագաիրը ադրբեջանական գազի գնման վերաբերյալ այնքան էլ չի բխում Վրաստանի շահերից, բայց դժվար թե վրացական կողմը կարողանա ինչ-որ կերպ ազդել դրա վրա: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Վրաստանի Ռազմավարության եւ միջազգային հարաբերությունների ուսումնասիրման հիմնադրամի գլխավոր փորձագետ Արչիլ Գեգեշիձեն:
«Ադրբեջանից գազի գնումը Ռուսաստանի կողմից կարող է ազդել վրացական ենթակառուցվածքների վրա, եւ դա, բնականաբար, Վրաստանի համար ցանկալի չէ: Բայց, կարծում եմ, վրացական կողմը կարող է դիմագրավել դրան: Այս պահին մեզ համար կարեւոր է, որ Վրաստան գազ մատակարարվի այն քանակությամբ, որն առավելագույնը կբավարարի տրանզիտային ենթակառուցվածքներին»,- նշել Գեգեշիձեն:
Միեւնույն ժամանակ նա հավելեց, որ այդ պայմանագիրը Վրաստանի շահերին սպառնալիք չի համարում, քանի որ «երբ բանը հասնի Nabucco-ի վերաբերյալ համաձայնագրի ստորագրմանը, Ադրբեջանը պետք է իր վրա պարտավորություն վերցնի եւ սահմանված չափի գազ առաքի թե Nabucco-ի, թե Ռուսաստանի, թեւ այն երկրների համար, որոնց մինչ այժմ է առաքել»:
«Դա չի կարող լինել զրոյական գումարով խաղ: Ադրբեջանում պետք է բավարար քանակությամբ գազ լինի: Չէ որ ներդրողները կհամաձայնեն ներդնել իրենց միջոցները, եթե վստահ լինեն, որ ենթակառուցվածքը կհանի իր արժեքը, իսկ դա կլինի միայն գազի առկայության պայմաններում: Մինչդեռ կարող է այնպես ստացվել, որ այնքան գազ չլինի, որքան նախատեսվում էր»,- նշեց Գեգեշիձեն: Նրա խոսքերով, Վրաստանն անհանսգտանալու որեւէ առիթ չունի Ադրբեջանի եւ Ռուսատսանի հարաբերությունների բարելավման փաստից. «Ռուսաստանը շատ երկրների հետ է հարաբ երություններ հաստատում: Գլխավորը, որ դրանք ուղղված չլինեն Վրաստանի դեմ»:




























