Վթարային «Ֆուկուսիմա»  ԱԷԿ-ից օվկիանոս է լցվել շուրջ հազար տոննա թույլ ռադիոակտիվ ջուր: Կայանի օպերատոր TEPCO ընկերությունում նման վճիռ են կայացրել Ճապոնիայում սկսված «Մանյի» թայֆունի պատճառով:

Մասնագետները գնահատել են ջրամբարներում պահվող ռադիոակտիվ ջրի մակարդակը: Պարզելով, որ խոսքը մեծամասամբ անձրեւաջրի մասին է, որոշվել է  այն օվկիանոս լցնել՝ ջրամբարների ամբարտակների փլուզման վտանգի պատճառով, հայտնում է «Ինտերֆաքսը»: Օվկիանոս են լցրել  1,13 հազար տոննա  ջուր՝ շատ ցածր ճառագայթմամբ: 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ TEPCO-ի աշխատակիցները նախօրեին միջոցներ էին ձեռնարկել ջրամբարներում ռադիոակտիվ ջրի հոսքը կանխելու ուղղությամբ՝  «Մանյի» թայֆունի հնարավոր հարվածի պատճառով: