Չինաստանի ամենահարուստ բնակիչներից մեկը՝ զովացուցիչ ըմպեիքներ արտադրող Wahaha ընկերության տնօրեն Ցզուն Ցինհոուն անհայտ անձանց կողմից դաժան հարձակման է ենթարկվել։ Դեպքը կատարվել է սեպտեմբերի 13-ին, սակայն լրատվամիջոցներին հայտնի է դարձել միայն այսօր՝ սեպտեմբերի 18-ին։
:Ցզուն Ցինհոուի վրա հարձակումը տեղի էր ունեցել Հանչժոու քաղաքի իր տան մոտ (Արեւելյան Չինաստան, Չժեցզյան նահանգ): Չարագործները կտրել են գործարարի ձախ ձեռքի չորս մատը: Տեղի իշխանությունները սկսել են միջադեպի քննությունը, Ցզուն Ցինհոուն դեռ զերծ է մնացել մեկնաբանություններից, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Ըստ չինական «Հուժուն» ( Forbse-ի համարժեքը) ամսագրի` տուժածի կարողությունը գնահատվում է 18,7 միլիարդ դոլար: Այդ ցուցանիշով նա ՉԺՀ-ում զբաղեցնում է երկրորդ տեղը: Հանրապետության ամենահարուստ մարդն այս տարի հռչակվել էր անշարժ գույքի մագնատ Վան Ցզյալինը, որի կարողությունը գնահատվում է 22 միլիարդ դոլար:





























